Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՄՈՆՈՒՄԵՆՏ

(Հեկզամետր)


Կանգնած է ահա մետաղե այս մոնումենտը, նայի՛ր.—
Մի մարդ է՝ աչքերը հառած դեպի հեռուները, դեմքին
Նստել է մի խոհ հանճարեղ, կերպարանքը խրոխտ է ու

վե՛հ,—

Բայց ի՜նչ է կյանքում նա արել — անհայտ է այսօր

ամենքին:

Մարդիկ կան այդպես մեր կյանքում։— Քայլում են

հպարտ, ամբոխում

Կանգնում են, որպես մոնումենտ, իսկ թե ի՞նչ են արել —

չգիտես։—

Քո դատարկ գլո՛ւխն է միայն այդ մարդկանց միակ

պատվանդանը․

Հիմարությո՛ւնդ է միայն դարձնում նրանց մոնումենտ։—
1929