Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՍԵՆՏԵՆՑ


Այս քաղաքում, որ ցուրտ, մառախլապատ է միշտ,
Ուր արեգակն անգամ բարձրանում է միգոտ,—
Ճաշակեցիր դու մի զարմանալի՛ հանգիստ,
Օ, անհանգի՛ստ իմ սիրտ, անհանգրվան ճամփորդ։—
Դու ծանրախոհ դարձար, ինչպես այս գորշ Նեվա՛ն,
Ինչպես այս գորշ Նեվա՛ն՝ դարձար անշեղ,—
Եվ երբ դառնաս կրկին դու Երևան՝
էլ դժվար թե նա քեզ իր փոքրությամբ ճնշե...
1929․ Լենինգրադ