Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՆՄԱՆՈԻԹՅՈԻՆ ՌԻԼԵԵՎԻՆ
                         Ах, где те острова...

РЫЛЕЕВ

Ախ, ո՞ւր են հիմա այն
Փողոցները մեր լայն
Ու տները,
Ուր վազում են արագ
5 Ու երգում են բարակ
Առուները․․.
Ուր Փ․—ի երգերից
Շառաչում է ջրի
Խարազանը —
10 Եվ, նստած ջրերում,
Պոեմներ է գրում
Ալազանը...
1929