Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


EX UNGUE LEONEM
(Պուշկինից)


Լույս ընծայեցի մի անգամ ես իմ
Ոտանավորը անստորագիր։
Մեկն հոդված տպեց թերթում այդ մասին՝
Նույնպես թաքցրած ազգանունը իր։—

5 Բայց ի՞նչ... Չմնաց գաղտնիք մեզանից
Ո՛չ անունը իմ և ո՛չ էլ նրա.—
Իմ սուր ճանկերից ճանաչեց նա ինձ,
Ես ականջներից իմացա նրան։—
1928