Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Գիրքս նվիրում եմ իմ դուստր
ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԻՆ


ԱԿՐՈՍՏԻՔՈՍ



Արեգա՛կ, օվկիան զորության,
Րոպե առ րոպե քո հրով
Փայփայի՛ր, տուր զորություն
Էակին այս երգի ու սիրո.
5 Նա դեռ փո՜քր է այնքան ու թույլ,
Իր սիրտը — դեռ սափոր է մաքուր,—
Կազդուրվի՛ թող նա քո հրով։

Չլինի՛ թող որ աշխարհում,
Արեգա՛կ, որ ես չերգեմ
10 Րախճական, ռամիկ այս դարում,
Էությամբ քո լցված, հրկեզ,
Նվիրված պայքարին այս ու քեզ
Ցարդ չեղած տաղեր ու երգեր։—

1933, V, 18