Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ մեռավ այսպես Մհերը ծեր,
Թողնելով մանկանն իր նորածին —
125 Սասմա իշխաններն եկան—ասին,
Թե մերն է հիմա Մհերի ձին,
Եվ տեր կանգնեցին ու տիրեցին
Մհերի ամբողջ ունեցածին։—
Եկան իշխաններն ու խլեցին
130 Մհերի հողերն ու նրա ձին,
Մհերի զորքերը ցրեցին
Եվ կալվածները բաժանեցին։—
Եվ տիրանալով երկրին այսպես`
Ձենով—Օհանի՛ն բերին հանդես,
135 Որ իբրև հմուտ ու հեռատես
Այր հավատարիմ, իշխան ու մեծ —
Կառավարե և իշխե իրենց։—

Ժ


Ձենով—Օհանը դարձավ իշխան...
Եվ Օհանը երբ իշխան դարձավ —
140 Առյուծ—Մհերի զենքերն հրցայտ,
Նժույգներն այն հուր, սուրը կայծակ —
Հավաքեց, լցրեց մի քարանձավ։
Մոռացած նրա փառքը պայծառ
Թաքցրեց նրա զենքերն հրցայտ,
145 Առյուծ—Մհերի սուրը կայծակ
Եվ զորությունը նրա անծայր։—
Հավաքեց ապա, տիրեց իսկույն
Առյուծ—Մհերի ամբավ ոսկուն,
Սրտում ա՛հ հազար, հազար սոսկում`