Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

150 Աչքերը չռեց նրա ոսկուն։—
Մոռացած նրա համբավն հավետ`
Նրա վաստակած ոսկուն ցավեց,
Իբրև ոսոխից աշխարհավեր
Միա՛կ փրկություն ու ապավեն։—
155 Իսկ դյուցազն Դավթին, մանկանն հուրհեր
Նա հովիվ կարգեց սարերում մեր,
Որ խաշն արածե ամառ—ձմեռ,
Իսկ գիշերները քնի մի ծեր,
Մի այրի կնոջ խուղում, որ էլ
160 Մոռանա հավետ, որ դյուցազուն
Իր հայրը ուներ կայծակե սուր,
Հուր նժույգ ուներ, զրահներ հուր,—
Զըրկելով նրան այսպես մի օր
Զենքերից իր քաջ, դյուցազուն հոր։—

ԺԱ


165 Օ, Առյուծ—Մհե՛ր, ռամի՛կ արդար,
Փրկության պատնե՛շ չարից չարկամ,
Ձեռք ժողովրդի, ու՛ժ տիրակալ,
Անհատնելի ու անեզրական...
Մինչև բարձրանար վերջին անգամ
170 Դյուցազուն Դավիթն իր քնից վեր —
Ձենով—Օհանը, իշխանն այն նեռ
Դեռ որքա՜ն պիտի քրտինք քամեր,
Եվ ինքնությունն ու հուր գանձը մեր
Տա՜ր զարկիչներին աշխարհավեր...

ԺԲ


175 Մսրամելիքը, արքան այն նեռ,
Երբ լսեց մի օր երկրում իր ջեռ,