Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իր կայծակնափայլ սուրը քաշեց,
Որ հարվածով մի, զարկով մի շեղ
Դյուցազուն Դավթին միջից կիսե։
235 Մոտ եկավ սակայն նրան մի ծեր,
Մի ռամիկ արդար, այր ալեհեր,
«Ների՛ր»— բարբառեց— «Մանու՛կ է դեռ.
«Ողջ Սասունն է քեզ գլուխ թեքել,
«Օ՜, Մսրամելիք, ինչու՞ ես էլ
240 «Վախենում որբից մի կաթնակեր»։
Նայեց Մելիքը ռամիկ ծերին,
Իր սրին նայեց, իր զորքերին,
Նայեց սասունցի իշխաններին
Եվ ժողովրդին՝ դարձած գերի,—
Եվ եկավ, նայեց ապա Դավթին,—
«Ներում եմ»— ասաց ժողովրդին,—
«Բայց թե փորձանք գա մի օր գլխիս —
«Սրանի՛ց կգա, այս ծուռ Դավթից»։
Ասաց, մտրակեց իր նժույգ ձին,
250 Հավաքեց, ապա զորքերն անծիր,
Հեռացավ, գնաց Սասմա երկրից,
Մարդիկ ուղարկեց ապա կրկին,
Որ Սասմա ամբողջ հարկը փրկիչ
Հավաքեն, տանեն Մսրա երկիր։—

ԺԶ


255 Եվ եկան Բադին ու Կոզբադին,
Ցնծագին հասան մի օր Սասուն,
Հետները բերին պարկեր բազում,
Որ Սասմա ամբողջ գանձերը ձույլ
Հավաքեն, տանեն։— Խանդով քսու
260 Ձենով-Օհանը, իշխանն այդ մեծ,