Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դարձընի, քշի մեր երկրից ետ։—
375 Բայց տեսավ նրան այրին այն խեղճ,
«Ո՜վ Դավիթ» — ձայնեց — «Այդ ո՞ւր»— կանչեց
Դավիթը ասաց.— «Գնում եմ ես
«Մսրամելիքին կոչեմ հանդես,
«Մեր երկրի համար կռիվ անեմ,
380 «Մսրամելիքին Սասնից հանեմ»։
Պառավը ասաց.— «Դավի՛թ ռամիկ,
«Ինչքա՜ն ես անմիտ ու միամիտ,
«Փուչ գլխիդ ունես լեռան քամի.
«Մարդ է՞լ կգնա դարանամիտ
385 «Մսրամելիքի հետ հարամի
«Նետով—աղեղով կռի՞վ կանի»։
«Բա ի՞նչպես անեմ»— Դավիթն ասաց.
«Ո՛չ զրահ ունեմ, ո՛չ զենք հազար»։
«Բա ինչպես անե՞ս»— պառավն ասաց.—
390 «Բա չե՞ս իմանում, Դավի՛թ անճար.
«Մհերը ուներ զենքեր անչափ,
«Մհերը ուներ նժույգ պայծառ,
«Մհերը ուներ և սուր—կայծակ»։
Դավիթը կիտեց հոնքերն, ասաց.—
395 «Բա ո՞ւր են իմ հոր զենքերն — ասաց.—
«Հե՜յ, խևո՛ւկ Դավիթ»— պառավն ասաց,
«Ձենով Օհանի՛ն գնա ասա.
«Ինչքան որ զենքեր քո հերն ուներ,
«Ինչքան որ զրահ Մհերն ուներ—
400 «Ձենով Օհա՛նն է տարել—պահել.
«Գնա՛, ե՛տ խլիր, Դավի՛թ հուրհեր»։
Ասաց, խրատեց պառավն արթուն
Դյուցազուն Դավթին, ինչպես որդուն.
«Հավատ չընծայես ուրիշ մարդու.
405 «Թե սիրով չտա — ուժո՛վ առ դու»։