Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ սուրը բերեց նրա կայծակ։—
Եվ Դավիթը երբ նժույգն հեծավ,
435 Երբ հագավ իր հոր զրահն արծաթ,
Երբ բռնեց ձեռքին սուրը կայծակ —
Դարձավ — Դավիթի հետքից ասավ․
«Ափսո՜ս, Մհերի հրեղեն ձի՛,
«Զրահնե՜ր անգին, գանձե՜ր անծիր,
440 «Ափսո՜ս Մհերի ձիու սանձին»...
Դավիթը լսեց և ետ դարձավ,
«Ո՜վ Ձենով—Օհան, Օհա՛ն»— ասավ,
«Պապանձվի՛»— ասավ— «քո չար լեզուն.
«Բա մանուկ Դավթին չե՜ս ափսոսում»...
445 Օհանը ահից խոսքը փոխեց․
«Ափսո՜ս մեր մանուկ Դավիթ» — ասեց,
Աչքերից առատ արցունք հոսեց,
Իբրև թե խղճաց ու ափսոսեց։—
Դյուցազուն Դավիթն էլ չխոսեց,
150 Առյուծ—Մհերի անունն հիշեց,
Ետ դարձավ ապա և ձին քշեց...

ԻԴ


Դյուցազուն Դավիթն հուր—ձին քշեց —
Մսրամելիքի բանակն հասավ.
Երբ բանակն հասավ, նայեց—տեսավ՝
155 Քնել է, բռնած հովիտ ու սար,
Մսրամելիքի զորքը հազար։—
Դյուցազուն Դավիթն երբ այս տեսավ՝
Մտածեց, մանուկ մտքում ասավ․
«Թե հիմա այսպես քշեմ—գնամ,
160 «Ցորյանի նման հնձեմ նրանց —
«Պիտի մտածեն, թե մենք քնած,
«Դավիթը գող—գող եկավ գնաց»։