Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

495 «Մսրամելի՛քն է քո թշնամին,
«Դյուցա՞զն ես՝ գնա՛ դարանամիտ
«Մսրամելիքի՛ց վրեժդ հանի»։
«Լա՛վ»— պատասխանեց Դավիթը մեր.
«Իսկ ո՞ւր է հիմա Մելիքը նեռ»։
500 «Այնտե՛ղ է»— ասաց զինվորը ծեր.
«Վրանում այն մեծ քնած է դեռ,
«Ծուխ է բարձրանում այնտեղից վեր –
«Այնտե՛ղ է հիմա Մելիքը նեռ»։

ԻԵ


Լսեց—արձակեց Դավիթն իր ձին,
505 էլ չանսաց հուր ձին իրա սանձին,
Ինչպես գերանդին ցորյան հնձի՝
Մրրկվեց այդպես թափով անծիր,
Եվ գնաց, կանգնեց այն առանձին
Վրանի առջև, որի միջից,
510 Ինչպես հնոցից, թափով ամբողջ,
Ծո՛ւխ էր բարձրանում, ու հո՛ւր, ու բո՛ց։—
«Ո՜վ Մելիք»— կանչեց ձայնով անդող
Դյուցազուն Դավիթն անհուն խանդով․
«Ո՜վ Մելիք»— կանչեց— «Քնելըդ թո՛ղ,
515 «Ե՛լ, կռիվ մղենք, զարկե՛նք հերթով,
«Ինչքա՜ն ես տեսնենք արդյոք դու քաջ,
«Որ Ժողովրդիդ՝ ահից կորած՝
«Քշել ես, բերել Սասմա վրա»։
Մելիքը լսեց ձայնը նրա,
520 Վեր կացավ, նստեց մի պահ մռայլ,
Նայեց նա հպարտ իրա զորքին,
Մոտ կանչեց ապա մանուկ Դավթին,
Հսկա բերանը ապա բացեց,