Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որ գերի գրի հավիտյան-հար
585 Երկիրը Սասմա և դարեդար
Թե՛ իր և թե ո՛ղջ Մսրա համար
Գա, ոսկի տանի, անհատնում հարկ։—
Մելիքը լսեց, չարկամ խնդաց,
Մռընչաց — ձայնից հողը թնդաց,
590 Արձակեց ապա հրաման գոռ,
Որ ժողովուրդը Սասմա ամբողջ,
Հավաքի, բառնա հարկը փրկիչ
Եվ գերի գնա Մսրա երկիր։—
Ձենով-Օհանը լսեց, գնաց
595 Եվ ժողովրդին՝ ահից կորած՝
Հայտնեց Մելիքի հրամանն այս։—
Եվ սուգ բարձրացավ, տրտունջ ու լաց
Աշխարհում հայոց,— և որբացած
Սասմա աշխարհի ձայնը գնաց,
600 Հասավ ականջին Դավթի դյուցազն,
Որ խավար ու խուլ հորում կորած
Ժայթքում էր աչքից կրակ ու կայծ։—
Սթափվեց, հիշեց Դավիթն այնժամ
Առյուծ-Մհերի փառքը պայծառ,
605 Հիշեց կայծակե սուրը հրցայտ,
Հավաքեց ամբողջ իր ուժն անծայր,
Խփեց — շողշողաց սուրը կայծակ —
Եվ քարը կտրեց — միջով անցավ…

ԻԸ


Դուրս եկավ հորից Դավիթն այնժամ,
610 «Ո՜վ Մելիք» — կանչեց — «Արքա՛ դաժան,
«Ելել եմ, բերել քեզ մահու ժա՛մ»։
Կանչեց նա ապա ձայնով ահեղ.