Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«Ե՛լ, հանդես արի՛, ո՜վ արքա նենգ,
«Ձի՛ նստիր, կապի՛ր զրահ ու զենք,
615 «Որ վերջին անգամ դեմ-հանդեպ մենք,
«Ո՜վ Մելիք, մահու կռիվ անենք»։
Դեմ ելավ դաժան արքան նրան,
Ժպտաց շողոքորթ, նայեց վրան,
Զենքերին նայեց այն հուրհուրան,
620 Նժույգին նայեց նրա կրակ,
«Ե՛կ, նստի՛ր» — ասաց ժպիտով նենգ․
«Ե՛կ, նստի՛ր, սիրով զրույց անենք,
«Թե կամիս հետո՝ առած թուր—տեգ,
«Ո՜վ Դավիթ, մահու կռիվ անենք»։
625 «Ո՛չ» — պատասխանեց Դավիթը մեր.
«Սասունցի Դավթին չե՛ս խաբի էլ.
«Ե՛լ, Մսրամելի՛ք, զենքերդ բե՛ր,
Կանգնի՛ր անխարդախ ու անվեհեր,—
«Քեզ մա՛հ եմ բերել, ո՜վ արքա նեռ»։
630 Բարձրացավ Մելիքն իր տեղից վեր,
Զրահներ հագավ, առավ զենքեր,
Ձի—նժույգ նստեց և կանգնեց մեր
Դավիթի հանդեպ, ինչպես մի լեռ։—
«Դավի՛թ» — բարբառեց Մելիքը նեռ,—
635 «Ո՞ւմն է առաջին հարվածն արդյոք»։
«Քո՛նն է» — դյուցազուն Դավիթը մեր
Պատասխան տվեց այն նեռ—մարդուն։—

ԻԹ



Եվ կանգնեց Դավիթը նրա դեմ
Անսասան, անահ, դեմքով վսեմ,
640 Հայացքով պայծառ, ժպիտով սեգ,
Բոցավառ, ինչպես պայծառ արեգ։