Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
I

Բերին, փորեցին մի հոր խավար
Մսրամելիքի, նեռի համար.
Եվ մտավ Մելիքը դողահար
675 Իր համար փորած հորը խավար,
Եվ բերին ապա, քաշեցին մառ
Քառասուն կաշի, քառասուն քար։
Եվ քշեց Դավիթն ապա իր ձին,
Որ խփի հարվածն իր առաջին,
680 Մոտ վազեց սակայն մի պառավ կին,
Մսրամելիքի մայրն էր՝ հագին
Մսրա զգեստներ՝ մետաքս անգին.
Եկավ, փաթաթվեց Դավթի ոտքին.
«Ի՛նձ բաշխիր» — ասաց — «Զարկդ առաջին»։
685 «Լա՛վ» — ասաց Դավիթը պառավին.
«Ես քե՛զ եմ բաշխում զարկս առաջին»։
Եվ երկրորդ անգամ քշեց իր ձին
Դավիթն շտապով, սակայն կրկին
Եկավ, փաթաթվեց նրա ոտքին
690 Մի ուրիշ — տարեց, գեղեցիկ կին.
Մսրամելիքի քույրն էր՝ հագին
Զգեստներ չքնաղ ու թանկագին.
Եկավ, փաթաթվեց Դավթի ոտքին.
«Դավի՛թ» — բարբառեց — «Դյուցա՛զն անգին,
695 «Ի՛նձ բաշխիր երկրորդ զարկդ կրկին»։
«Լա՛վ» — ասաց Դավիթն — «Ո՜վ չքնաղ կին,
«Քե՛զ եմ շնորհում զարկս կրկին»։
Եվ երրորդ անգամ իր ձին քշեց,
Ոչ—ոքի խնդիրք էլ չլսեց,
700 Առյուծ—Մհերի անունն հիշեց,
Եկավ, կայծակե սուրը խփեց,