Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սասմա լեռներում ծիծաղ ու երգ…
Ասում է ապա զրույցը մեզ,
Որ Սասմա երկրում տիրեց այսպես
Կյանք զարմանալի, արդար ու վես,
735 Մինչև մահացավ Դավիթն հրկեզ
Եվ ժառանգ թողեց երկրի վրա
Մհերին՝ որդուն իր հուրհուրան,
Բայց դժնի ուժեր տարան նրան,
Փակեցին Սասմա անհուն լեռան
740 Քարայրում մթին, որ այնտեղ նա
Հավիտյան, ընդմիշտ գերված մնա…

— Օ՜, դյուցազն Մհեր, ռամիկ դու ա՛յր,
Առյուծ-Մհերի շավի՛ղ պայծառ,
Դյուցազո՛ւն վերջին, ռազմի՛կ արդար,
745 Ձե՛ռք ժողովրդի ստեղծարար,—
Ուժեր կործանիչ, և՛ մութ, և՛ չար
Քարայրում այն մութ, միգում խավար
Փակեցին ահով քո դեմքը վառ,
Եվ գալիք քենից սարսափահար՝
750 Հայտարարեցին քեզ նեռ ու չար,
Որ չելնես մի օր՝ նրանց համար
Չբերես անկում, ու մուժ, ու մահ…

ԼԲ


Հուշ դարձավ այսպես, կյանքից գնաց
Սասունցի Դավթի զարմը դյուցազն,
755 Եվ տիրեց անհուն աղետ ու լաց
Լեռներին Սասմա, աշխարհին բարձր,
Եվ ժողովրդին ռամիկ ու պարզ։—
Հուշ դարձավ այսպես, դարձավ երազ
Առյուծ-Մհերի զարմը զորեղ,