Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼԳ


Եվ մենք աշխարհում հավիտյան—հար,
Որքան վերհիշենք զրույցն այս վառ,
Սասունցի Դավթի զրույցն արդար,—
Սերունդե—սերունդ ու դարեդար —
795 Դառնանք—բարբառենք նզովք մենք նախ
Մսրամելիքի՛ն, թագավորի՛ն,—
Դառնանք—բարբառենք նզովք ապա
Ձենով—Օհանի՛ն, իշխանին նե՛նգ,—
Դառնանք—բարբառենք նզովք ապա
800 Ա՛յլ իշխաններին բոլոր այն մեր,
Որ բերին մեզ մահ, ու մու՛ժ, ու նե՛ռ։—

Փա՜ռք փառաբանենք ապա մենք մեր
Առյուծ—Մհերի՛ն, դյուցազնին քա՛ջ,
Դավիթին՝ նրա որդուն դյուցազն,
805 Մհերին՝ նրա որդուն անմահ,—
Ո՛ղջ ժողովրդին ապա Սասմա,
Որ լուրթ լեռներում մի օր բազմած
Հորինեց պայծառ զրույցը այս —
Եվ անցավ անհետ, դարձավ երազ...

1933, IV, 6