Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ
(Ներբող քաղաքական)

О нем шумите вы?..
А. ПУШКИН

Լծված տերերի շառաչուն կառքին`
Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ.
Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած`
Անկում եք կարդում իմ նոր աշխարքին։
5 Օ, դո՜ւք, ողբալի պնակալեզնե՛ր,
Բռնակալների մի հետին քուրջում
Կծկըված` արդյոք կարո՞ղ եք տեսնել,
Թե ինչո՛վ ենք մենք ապրում ու շնչում։
Կարո՞ղ է արդյոք ձեր դեղին ոգին,
10 Որ սնվել է լոկ հրով ու արյամբ —
Ծառս չլինի ու չբողոքի
Իմ երկրի հանդեպ, որ հավե՛տ հարյավ։
Դուք չե՞ք հրդեհով միշտ շառագունել
Ու երկիրն հանձնել սրի ու հրի,
15 Օ դո՛ւք, արշինի՛ երկրպագուներ,
Ասպետներ ոսկու ու մաուզերի։
Դուք չէի՞ք արդյոք, որ բախտը այս մերկ,
Բազում սրերով զարկած աշխարքի
Ձեր պիղծ ձեռքերով կապեցիք երեկ
20 Բռնակալների արնածոր կառքին։
Դուք չէի՞ք, որ մեր այս բազմալեզու
Երկրի առաջին այգաբացին դե՛ռ,
Գործերով ձեր պիղծ, ու ժանտ, ու քսու