250
Եվ բոլո՛ր տերերի ոչնչությանն ընդդեմ —
Դարձրել է ոգին մեր — այնքա՜ն բերրի,
Ամե՛ն ճորտության անընտել։
Այդ ճանապարհը ձգվում է ահավասիկ
Մեր օրերից մինչև միջնադարյան հեռուն, 255
Մինչև դարերը հին, ուր մենք հազի՛վ ենք
Պատմության ընթացքը տարբերում։
Քայլել են քարքարոտ այդ ճանապարհով
Գորշ, անանուն մարդիկ, գեղջուկ ճորտեր,—
Կրել են կրծքերում գաղափարներ գերող, 260
Ստեղծարար մտքեր, բոցե բառեր, որ դեռ
Չեն խոյացել երկինք, չեն ընդունել դեռ ձև,
Բայց կհառնեն մի օր կերպավորված,—
Օ՜, հանճարե՛ղ ոգու դեռ չբացված գանձե՞ր,
Եվ հանճարի հանքե՜ր դեռ չփորված... 265
Ա՛յս է տվել նրան ոգու անհուն կորով
Եվ ա՛յս է մեզ փառք սահմանել,—
Բայց կարո՞ղ էր արդյոք՝ կապանքներում գերող՝
Իր հուրը անեղծ նա պահել...
Արքաների օրով և իշխանների 270
Կքել է ճորտության կապանքներում նա լուռ,
Եվ անգամներ բազում նա քշվել է գերի,
Եվ գերությունը իր կրել է համր ու լուռ։—
Եվ գերության գրկում կեղեքող
Յուրաքանչյուր գերին՝ աչքը ահեղ մահի՝ 275
Ծածկել է խեղճության թաղիքով,
Իբրև անգին մի գանձ, իբրև ավանդ վերին՝
Իր հանճարեղ ոգու կրակն անշեջ,
Ստեղծարար այն հուրը,— և բոլորից թաքուն
Վառել է միայնակ, վախվըխելով, ինչպես 280
Հանցագործն է վառում իր լապտերը միգում։
Ջլատվել է այսպես ժողովրդի անեզր