Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարեկամ անդավաճան, կամ եղբայր։
213 Գիշերը չէր քնել։— Հոգնած էր, վաստակած,
Խոհերը խառնիխուռը և վրդովյալ,—
Հոգնած էր ու տխուր,— երբ դուրս եկավ սակայն —
Առավոտվա վեհությամբ թովված՝
Զգաց հանկարծ իրեն այնքա՜ն թեթև,
220 Եվ այնքա՜ն, այնքա՜ն թարմացած,
Որ ամե՛նը, ամե՛նը, որ մնում էր ետևը,
Իբրև ցնորք անցած —
Թվաց անգին ու քաղցր, հեռու ու անիրական,
Սրբագործված, ինչպես ոսկեղեն հուշ —
225 Եվ նա քայլեց հաստատ, քայլով սովորական,
Ինչպես գնում են գործի, որ կարևոր է հույժ։
Դեմը — դաշտն էր անծայր, իսկ հեռվում — Մասիսը,
Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օր
Բարձրացել էր ինքը և սառցանիստ
230 Գեղեցկությամբ գերվել։— Եվ այժմ, մենավոր
Նա գնում էր կրկին դեպի հեռուն այն լուրթ,
Դեպի լյառը անհաս ու վեհանիստ,—
Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը
Համարել է հավետ իր գոյության խորհուրդը,—
235 Որ ճաշակե այնտեղ հավերժական հանգիստ...

1933. II 20