Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սակայն խաղա՜ղ սրտով, մի մանկական հեքիաթ

իբրև թե:—

Եվ քե՛զ, լատինական փառքի հռչակը ավետող
Ո՜վ դյուցազնական և բարբարոս Վիրգի՛լ,
Որ ընթացել ես թեև հելլեն հանճարների

սրբագործած հետքով,

20 Սակայն ինքնահուն է եղել պղընձյա արշավանքը

երգիդ:

Եվ քե՛զ, արեգակնական հանճար, շռայլորեն

փարթամ Ֆիրդովսի՛,

Բազմաբղետ, ինչպես Արևելքը, գանձերով ու

արկածներով հարուստ,

Որ հանճարիդ այնքա՜ն անայլայլ և իմաստուն

լույսով

Ներբողել ես շահերի սխրությունները սին, իբրև ուղի

անմեռ, որ տրվում է վերուստ...

25 Սակայն բոլորդ միասին թվում եք ահավասիկ
Ապագայով լեցուն աչքերիս, որ անցյալին եմ հառել

ահալի,—

Ո՜վ դուք, զառամյալ մանկության հիշատակներ

վսեմ,—

Այնքա՜ն թոթովախոս ու միամիտ...
Ձեր երգը միամիտ մանկության և ոգու երջանիկ

անգիտության,

Եվ կարծեցյալ փառքի, և ճորտության դժնի,
Բայց և հանճարափայլ պարգևն էր՝ մեզ տրված
Հի՜ն դարերի տքնությունից ազնիվ։—
Այլև ներբողել է ձեր երգը հերոսություն ու փայլ,
Խիզախների վսեմ արշավանք և այրերի դաշինք,