Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

35 Նշել է քերթության լուսազարդ ճանապարհ,
Փառք անմահական՝ բազմած մարմարիոնյա

նժույգների բաշին։—

Բայց անցյալը այն, այն ուղին, այն ճանապարհը

չարչարանաց․

Որին ես ահավասիկ ուզում եմ մոտենալ —
Չէ՛ լյառ հերոսության, կամ վեհության ուղի, կամ

փառքի ճանապարհ․

40 Կամ իմաստության պարտեզ, կամ ոգորում ոգու,

կամ տքնություն անահ․․․

Եվ այն տեսիլը, որ՝ տարիներից հառնած՝
Ծառացել է ահա իմ վարանոտ ու զարհուրյալ

հայացքների դեմ —

Ո՛չ փառքի գագաթ է խոստանում, ո՛չ քերթության

Պառնաս․

Ո՛չ անգամ փողփողյալ տողերի անմրցելի հանդես։—
45 Այդ տեսիլը դժնի է և ժանտաժանտ, անփայլ է և

գոսնական․

Եվ զարհուրելի է, ինչպես զառանցանք, և անիմաստ

է հավետ,—

Ո՜վ անցյալի պայծառ քերթողներ, ձեր երգը

հերոսական

Թող դարերին մնա ձեր հեռավոր, ձեր օրերի՛ն

անէ։—

Սեր մարմարիոնյա և դաշն դեմքերի փոխարեն,
50 Իբրև վարպետ միակ, իբրև անկաշառ մարգարե —
Ահավասիկ հառնում է մռայլ միջնադարից
Եվ կանգնում է դեմս, ո՜վ տառապյալ հանճար,

քո կերպարանքը քարե։—