Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոտենում ենք մենք ժայռերին — և տեսնում ենք

վիթխարի ծառեր,

Եվ մտնում ենք ահա խավարով ու ահով լեցուն մի

անտառ։

85 Ծառերի միջով վիթխարի գնում ենք դանդաղ մենք

առաջ,

Կանգնում ենք, ականջ ենք դնում լռության մեջ

երկար ու երկար,—

Եվ ահա հնչում է մթին անտառի խորքից մի

հառաչ.—

Այդ ե՞րբ է արդյոք, հեկեկա՞նք, թե՞ տրտունջ՝

քնարով երգած։—

Լսվում է ապա մոտիկից մի հանդարտ, դանդաղ

ոտնաձայն.

90 Մոտենում է մեկը, դեպի մե՛զ, դեպի մե՛զ է գալիս

ահա նա.

Եվ ահա — ծառերի ետևից ելնում է մի այր

գլխաբաց.—

Վարդապե՞տ է նա, մուրացի՞կ, թե՞ գեղջուկ, աղքատ

քահանա։—

Լուսնի սառ լույսերով ողողված՝ մոտենում է նա

երերուն

Քայլերով, կանգնում է մեր դեմ,— ուրվական է

կարծես նա ցավի.—

95 Փոքրիկ է. նիհար. կիսամերկ․ ճակատին պսակ է

կրում,

Եվ ձեռքին բռնած նա ունի մի հսկա արծաթյա

տավիղ։