Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ տավիղն հնչելով հեռացավ, խարխափով մտավ

նա նորից

130 Անտառի խորքը խավար, ուր տիրում էր տագնապ ու

հառաչ։—

Մենք երկար լսեցինք նրա քնարի հառաչքը խորին,
Մինչ սուզվեց, լռեց նա հեռվում... Եվ անձայն

անցանք մենք առաջ։—

Բ


Գնում ենք մենք ահա կրկին անտառով այդ մութ ու

խավար,

Ծառերի ճյուղքերն անտերև քսվում են դեմքերին

մերթ մեր,

135 Եվ թվում է մեզ, թե նոքա չորացած մատներ են

նիհար,

Եվ թվում են ծառերն անտառի — սարսափից

քարացած դեմքեր:

Գնում ենք անտառով երկար, և ինչքան խորն ենք

մտնում —

Լցվում է անտառը այնքան հառաչի ու լացի

ձայներով,

Մանուկներ են կարծես զառանցում, ծերեր են

հռնդում մթնում,

140 Սերունդներ են կարծես կարկառում բազուկներ

գրկող ու գերող։

Բայց ահա երևում է հեռուն տագնապով թարթող մի

կրակ,

Թարթում է նա մերթ խավարում, ու կրկին

տագնապով մարում։