Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք քայլում ենք նրա ուղղությամբ, մոտենում ենք

ահա մենք նրան,

Եվ տեսնում ենք արդեն մոխրացած, համարյա

հանգած մի խարույկ։

145 Խարույկի շուրջը թափված մենք տեսնում ենք

զենքեր, ոսկորներ,

Մարդկային գանգեր, հնօրյա զրահներ, մի հին

հրացան։—

Եվ տեսնում ենք ապա, այլայլված հայացքով նայում

ենք երբ վեր —

Ծառերի ճյուղքերից կախված կմախքներ՝ տապից

չորացած։

Այս դժնի պատկերից սարսած՝ ուզում ենք արդեն

կիսամար

150 Այդ խարույկը թողնել ու գնալ, ընթանալ կրկին,

երբ հանկարծ,

Ծառերի ետևից ելնելով՝ երևում է կիսամերկ մի

մարդ՝

Սևահեր, ահագին գլխով, ոտքերը ոլորուն ու կարճ։
Գաճաճ է կարծես՝ հրաշքով անտառի խավարից

ելած.

Աչքերը շանթեր են թափում, ցայտում են կայծակներ

ու կիրք.

155 Վիթխարի գլուխը կարծես տնկած է ուսերի վրա․
Ակնոցներ ունի նա դրած, և ձեռքին բռնել է մի գիրք։
Նայում է շանթող աչքերով նա մի պահ աչքերի

տակից,

Նստում է ապա կիսամար խարույկի մոխիրի վրա,