Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

175 Ելնում էր շունչը կրծքից խռպոտ, փայտյա

աղմուկով,

Եվ խարույկը չէր բորբոքում.․. Եվ կանգնեց նա

ոտքի ու գոչեց.

«— Բարձրացի՛ր, ելի՛ր խավարից, ո՜վ ռազմի

երգերի գուսան,

«Հնչեցրո՛ւ քնարդ կրկին, թող ձայնը նրա շառաչե՛.—
«Թող մարտի՛ նա կոչե կրկին բանակները մեր

սրբազան,

180
«Ե՛վ զենքերը թող որոտան, և՛ ռազմի սրերը թող
շաչեն»:—

Այսպես նա կանչեց,— և ահա, անտառի խորքից

ելնելով,

Մոտեցավ մեզ մռայլ մի մարդ՝ մազերը գանգուր ու

խռիվ.

Վիթխարի ճակատ նա ուներ. հայացքը խրոխտ ու

խելոք.

Իր ձեռքի պղնձյա շեփորով շեփորեց նա պայքար ու

կռիվ։

185 Բայց շեփորը՝ ռազմի ամպագոռ, շառաչուն երգի

փոխարեն՝

Արձակեց խռպոտ մի հառաչ, որ նման էր քամու

կաղկանձի.

Բայց նրանց մեռյալ աչքերում ամեհի հուրեր նա

վառեց,

Եվ գաճաճն սկսեց պարել — խելագար, խնդությամբ

անծիր..․

Քարացած՝ մենք նայում էինք վիթխարի գլխով այդ

մարդուն․