Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դա մա՞րդ էր, ուրո՞ւ, թե մի դև՞,— դժվար էր որոշել

իսկույն:—

Նման էր հսկա մորեխի, շարժվում էր թռիչքով թեթև.
Մնում էր մի պահ իր տեղում — և հանկարծ թռիչք էր

անում,

220 Կարճ, հատու, ինչպես դաշտերում մորեխն է թռչում

տեղից—տեղ:

Այդպիսի թռիչքով հատու ծառացավ երբ նա մեր

առաջ —

Սկզբում տեսանք մենք միայն ոսկորի և մսի մի

կույտ.

Կարծես մեկը առել էր մի խուրձ ոսկորներ և խառնել

էր իրար,

Իսկ հետո — իրարու կապել, խառնելով ազդրեր ու

գլուխ:

Երբ մի քիչ երկար նայեցինք ոսկորի ու մսի այդ

կույտին —

Տեսանք, որ կմախք է դա մի՛ գլխի տեղ — երկաթյա

մեքենա,

Ձեռքերը տեղերից պոկած, գլուխը հագցրած ոտին,
Իսկ սրտի փոխարեն — կրծքում պողպատյա

զսպանակ դրած։

Ներքևից, ձախ ոտի մոտից, գլուխը նայում էր վերև՝
230 Աչքերից շանթեր թափելով, ատամները քսելով

իրար.

Աջ ոտի մատներով մի պահ նա գունատ ճակատը

քերեց —

Եվ այսպես նա խոսեր՝ ներքևից ցասումով նայելով

մեր վրա.