Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«— Ո՛վ դուք, որ մտել եք ահա այս մռայլ անտառը

Ահի,—

«Նայեցե՛ք հատյալ կմախքիս և գլխիս՝ պոկված իր

տեղից.—

235 «Աշխարհում որոճում էի ես խոհեր կռվի ու մահի,
«Եվ գլխի փոխարեն ունեի մեքենա՝ շինված

թիթեղից —

«Ես սրտի փոխարեն ունեի իմ կրծքում պողպատ

զսպանակ,

«Անծանոթ էր կյանքում ինձ համար ամենայն

վարանում ու ահ․

«Մեր երկրի արի այրերից կազմեցի ես մե՛ծ մի

բանակ,

240 «Եվ մեր սև դրոշի վրա գրեցի «Հայրենիք կամ Մահ»։
«Գնացին նոքա, այդ արի զինվորները, Երկիրն

Ավետյաց,

«Տիրում էր այնտեղ բռնություն, և՛ ոճիր, և՛ կյանք
անազատ
«Գնացին նոքա՛ սրբելու մեր դեմքից նախատինք ու

լաց,

«Բայց երկիրն արյամբ ողողեց տագնապած Արքան

այն գազան,

245 «Հանելով բարբարոս հորդաներ — նա քանդեց մեր

շեները բոլոր,

«Մեր մանկանց արյա՛մբ արբեցավ՝ թաքնըված

որջում արքունի,—

«Եվ ահա, վրեժով լցված, դժոխքի հանճարին

դիմելով,

«Ուխտեցի ըմպել մի բաժակ բռնակալ Արքայի

արյունից։