Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

265 Բուսնելով կարծես խավարից՝ մոտեցան նրան

երկու այր,

Երկու մարդ սևազգեստ, մռայլ, կրծքերին պղնձյա

նշան.

Կմախքներ էին՝ զգեցած զգեստներ մթին ու մռայլ,
Ձեռքերին ոսկորներ բռնած, ինչպես գոռ մարտի

դրոշակ։

Ելնելով կարծես խավարից՝ մոտեցան նրանք այն

հոլին,

270 Որ ցատկում ու դառնում էր օդում և ճիչեր արձակում

ահեղ,—

Եվ մեկը նրանցից, որ ուներ հայացքներ՝ մռայլ

փայլով լի —

Սկըսեց ձեռքերով օդում, նրա շուրջը շարժումներ

անել։

Հիպնոսող բժիշկն է ինչպես ներազդող շարժումներ

անում՝

Հիվանդի առջև շարժելով պսպղուն մի գունդ, կամ

բյուրեղ —

275 Նա շարժում էր այդպես մի ոսկոր, կրկնելով անհայտ

մի անուն,

Հոնքերի տակից ցայտելով կրակներ կարմիր ու

հուրեր:

«Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն»— ձայնում էր

կանչով շառաչուն,

Ձեռները կարոտով օդում հոլաձև մարդուն

տարածած,

«Խա՜ն—Բա՜ն—ո՜տ, Խա՜ն—Բա՜ն—ո՜տ, Բա՜ն—ո՜տ» —

ձայնակցում էր նրա հառաչին

280 Ուղեկիցը նրա՝ ամեհի էքստազում ինչպես վերացած։