Ոռնացե՛ք այդտեղ, որքան կամենաք,
Ու սրե՛ք մեր դեմ սուսեր ժանգոտած,— 90
Մենք կլնենք անհա՛ղթ, մենք կլնենք անա՛հ.
Երբ թնդանոթը մեր դեմ որոտա։ —
Իսկ մինչ այդ կապված ամբողջ աշխարհի
Պայքարի ելած ստրուկների հետ`
Կերտում ենք ահա մի շենք վիթխարի, 95
Որ շիրիմն է ձեր լինելու հավետ։—
Մաքառում ենք մենք` մեր երթին լծված,
Աշխատում անդուլ, կերտում, կառուցում
Եվ վաղվա անմար հավատով լցված`
Երգում է քնարն իմ պղնձաձույլ...