Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ մռայլ կանչերի ներքո հոլատիպ մարդը քիչ—քիչ
Սկըսեց թուլանալ, հանդարտել,— և ահա ընկավ

ուժասպառ.

Ցնդվում էր մի քանի վայրկյան իր գլուխը միայն

ահագին,

Բայց նա էլ հանդարտվց ահա... Եվ տիրեց

լռություն անբառ:—

285 Մենք նայում էինք քարացած պատկերին այդ մութ

ու հոռի,

Եվ ուզում էինք հեռանալ, ընթանալ բացատով

կրկին,

Երբ հնչեց բլուրի գլխից հռինդը ռազմի շեփորի,
Եվ լսվեց աղմուկ, ոտնաձայն — ներքևից, անտառի

խորքից։

Լսելով ձայնը շեփորի — վեր թռավ տեղից հոլաձև
290 Այն կմախքը, կամ մարդը կրկին՝ ճակատին

արնաթոր վերքեր,—

Մի քանի վայրկյան քարացած, ականջը շեփորին,

նա լսեց,—

Եվ քամու նման սրընթաց — երեքով սլացան ներքև:
Շռինդը ռազմի շեփորի թնդում ու կանչում էր

մինչդեռ,

Ձայնում էր բյուրի գլխից, ինչպես կոչ, երթի

աղաղակ,—

295 Եվ լսվում էին ներքևից, անտառից — ճիչեր ու

կանչեր,

Հավաքվում էր կարծես անտառում և երթի էր ելնում

մի բանակ: