Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

345 իր ձիու կմախքե վզին արծաթյա տավիղն իր դրած՝
Խփում էր մատներով նա չոր ու երգում ռազմական

մի երգ.

Եվ նրա ետևից մի քանի երգիչներ, հրելով իրար,
Արշավում էին՝ նրա պես նստոտած կմախքե ձիեր:

Բայց նրանք տավիղի փոխարեն ոսկորներ ունեին

ձեռներին․

350 Որ թափով խփելով իրար՝ աղմկում էին կատաղի.—
Նրանցից մեկն էր միայն, որ ուներ իսկական սրինգ,
Եվ սրինգը ձայներ էր հանում չափազանց տխուր nւ

աղի:—


Պատանի՛ էր դա մի դալկահար, արցունքով լեցուն

աչքերով,

Եվ ձայնը նրա սրինգի նման էր ողբի ու լացի.
355 Նվագում էր իր խեղճ սրինգով նա տաղեր վշտի ու

ու սիրո.

Խառնելով այլոց աղմուկին իր ձայնը՝ մի քիչ

կանացի։—

Այս գունատ պատանու կողքին արշավում էր այլ մի

քերթող,

Նրանից ավելի տարեց, փառահեղ ճակատով և

ճաղատ.

Նա տավիղ ուներ արծաթե և շեփոր պղնձե — ու

հերթով

360 Նվագում էր կամ սիրո տաղեր, կամ հնչում ռազմի

աղաղակ։


Եվ այսպես՝ խառնելով իրար ռազմաշունչ, ամպագոռ

տաղեր

Եվ սիրո տխուր նվագներ — անցնում էր խումբը

նոցա,—