Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա կառքի անհարթ շարժումից կշռվում էր մերթ

առաջ, մերթ ետ,

380 Եվ մերթ կուզն էր բարձրացնում վերև, մերթ գլուխը՝

մի փոքր հերթափ:

Բայց այդպես չորեքթաթ կռացած՝ ձեռքերով նա իր

ահագին

Պահել էր վիթխարի մի թերթ, կամ դրոշ՝ շինված

թիթեղից․

Թիթեղե դրոշի վրա նկարված էր մի արջ թագակիր,
Որ թաթի երկաթյա խաչով կոտրում էր մահիկ մի

դեղին։

385 Անախորժ ճռինչ հանելով ընթանում էր կառքը

դանդաղ.

Երգեցիկ խմբի ետևից, անսալով ձայնին շեփորի,—
Իսկ կառքի երկու կողքերից, քայլերով ծանր ու

հանդարտ․

Ընթանում էին անտառում մեր տեսած այրերը

նորից:—

Առաջինը՝ անտառում վառած խարույկի պահապանն

էր այն հեք,

390 Որ ձեռքին, դրոշի փոխարեն, կրում էր վիթխարի մի

փուքս.

Փչելով փուքսն իր հսկա՝ նա փորձում էր կրակներ

հանել,

Բայց հանում էր ձայներ խռպոտած, տխրագին

տնքոց ու հոգոց։

Իսկ մյուսը — նրա օգնական ռազմաշունչ այն

գուսանն էր, որ

Շանթեր էր աչքերից թափում, բարկության հուրեր

ու կայծեր․—