Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

393 Իր ձեռքին բռնած նա ուներ պղնձյա ահագին մի

շեփոր,

Բայց շեփորը չէր շեփորում, այլ. տխուր կաղկանձում

էր կարծես։

Գնում էր նրանց ետևից կիսամերկ այրերի մի խումբ.
Կմախքներ էին՝ զգեցած զանազան լաթեր ու շորեր.
Մեկը խաչ էր իր կրծքին կրում, մի ուրիշը՝ դեղնած

ծաղկեփունջ,

Որ նավթի բուրմունք էր հանում՝ չափազանց սուր ու

զորեղ։


Մի կմախք տանում էր մեջքին մազութի երկաթյա

աման,

Մի ուրիշը՝ հսկա մի հաշվիչ, որ նման էր փայտյա

քնարի,

Մի կմախք, շալակին դրած, մի դույլ էր տանում իր

համար,


Մի ուրիշը պահել էր գլխին ոսկեզօծ նժար վիթխարի։
405 Հազիվ էր այս խումբը անցել, երբ ահա երևաց

ջահակիր,

Սևասքեմ այրերի մի խումբ, որ գալիս էր՝ երգելով

շարական.

Փայլում էր այդ խմբի մեջտեղում, կապտավուն

ծիրանի հագին,

Մի փարթամ մորուքով վարդապետ, մի նժդեհ, մոտ

վաթսուն տարեկան։


Նա կրծքին կրում էր մի աստղ, որ ցոլում էր ինչպես

ադամանդ,

Մի խաչ էր շողշողում փորին, որ ցոլքեր էր ցրում

բյուրեղե.—