Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԹՈՒՂԹ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԲԱՐԵԿԱՄԻՍ՝ N.N.—ԻՆ,

ԳՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻՑ


Ահա կրկի՛ն գրում եմ քեզ,
Իմ լավ ընկեր, իմ բարեկա՛մ,—
Օ, քե՛զ անհայտ, բայց մեծ՝ երգիչ,
Ողջո՜ւյն, ողջո՜ւյն պոետական։ —
5 Գրում եմ քեզ ես պարզ հանգով,
Ռիթմո՛վ հստակ, յամբով մեկին,
Գրում եմ քեզ կարոտանքով,
Ինչպես Պուշկինը՝ Դելվիգին...

Սրտով խաղաղ եմ ես հիմա
10 Ու խոհերով հստակ, մաքուր:
Իջել է իմ սրտի վրա
Զարմանալի հանգստություն։
Չեմ իմանում ի՛նքս էլ սակայն,
Թե ի՞նչը ինձ այսպես փոխեց.
15 Քա՞յլ էր սա մի հերոսական,
Թե՞ տարիքս են արդեն կոխել —

Դարձել եմ լուրջ, ինքնավստահ,
Ձեռք եմ քաշել հիմա մանրից...
Իմ սենյակում երեկ նստած՝
20 Կարդում էի Ալեքսանդրին։
Կարդում էի... Եվ իմ հոգին
Հսկա մի խինդ էր ողողում.—