Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վիթխարի մի նժույգ նստած` ընթանում էր երթի

առաջից

Հոլաձև մարդն այն ահեղ՝ ծածանած մի սև դրոշակ.
Խրխնջում էր նժույգը նրա, բայց նման էր հիվանդ

բառաչի

Խրխնջոցը նրա նժույգի, որ քայլում էր դանդաղ և

ուժատ:


445 Գլուխը՝ հագցրած ոտին՝ նայում էր շանթող աչքերով
Նժույգի ոտների մոտից, ճոճվելով մերթ ետ, մերթ

առաջ.

Վառվում էր լապտերի նման․ կապտավուն, ժլատ

մի հրով

Շլինքին դրված մեքենան, հանելով տնքոց ու հառաչ:

Իսկ նրա ետևից, իր նման նժույգներ նստած և ձիեր.
450 Արշավում էր նրա շքախումբ կազմելով ստվար մի

բանակ․․․

Ձիերի վրա նստոտած կմախքներ էին ու դիեր՝
Ձիերին սուսեր, զրահներ, հնամյա զենքեր ու
դանակ


Ընթանում էր մեկը՝ կմախքե նժույգի վրա

ընկըղմած․

Անգլուխ, մի ոտը կտրած, ձեռքերը կապած
կռնակին,
455 Բայց կապած ձեռքերի արանքում մի դաշույն ուներ

նա պահած.

Եվ փորձում էր նա դաշույնով խողխողել նժույգն իր

տակի: