Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ քայլում էր կրկին մարմարյա արձանի պես ուղիղ

ու անթեք,

Նայելով ուղի՛ղ իր առջև՝ կույրերն են ինչպես միշտ

նայում.

Ձեռքերը խավարին մեկնած՝ անսահման Եղեռնի

հանդեպ

540 Շշնջում էր սարսափի բառեր և կրկնում մեռած մի

անուն...

Նա հո՜ղ էր հայցում՝ խավարին կառկառած ձեռքով

իր քարե,

Եվ լու՜յս էր հայցում խավարից՝ իբրև դեղ աչքերին

իր կույր,—

Եվ մահու պես գունատ շրթերով շշնջում էր բառեր
մարմարե,
Երազում էր խոնջենք ու արև և սիրո աղբյուրներ

մաքուր:

545 Բայց վսեմ այդ խոհից հանկարծ դառնալով ուրիշ մի

խոհի՝

Նա թակում էր գլուխն իր թափով, սկըսում էր

մարմինը ցնցել —

Եվ մաքուր, անբիծ շրթերից թորում էր լորձունք

ամեհի,

Եվ դեմքի վրա այդ պահին նկարվում էին ալ բծեր...
Գնում էր նրա հետ մեկտեղ, համրաքայլ, քերթող մի

ուրիշ.

550 Շինված էր կարծես նա մոմից, և դեմքը, որպես

մագաղաթ.

Նրա ձայնը ելնում էր կարծես ժայռերում փորած

ջրհորից՝

Ե՛վ մաքուր, և՛ ջինջ էր այնքան, ինչպես ցողը՝

դաշտերում շաղած։—