Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց մոմե այդ գունատ գուսանի թղթի պես ճերմակ

շրթերից

Հորդում էր երգը հանկարծ — ամպրոպի, որոտի՛

պես թափով...

555 Եվ ո՞վ էր տվել այդքան ուժ, այդքան թափ ու շնորհք

վերին

Այդ մոմե դեմքով գուսանին — և նետել նման մի

թափոր...

Նա և՛ս, սարսափից քարացած այն քարե գուսանի

նման,

Քայլում էր՝ հորձանքով տարված՝ իր ավագ ընկերոջ

կողքին,

Եվ դեմքը նրա մոմեղեն, սփրթնած, գունատ, ինչպես

մահ,

560 Մերթ ընդ մերթ բոցվում էր, կարծես մի ուրի՛շ արևի

շողքից։

Արծաթե ափսեի վրա նա տանում էր բոցավառ մի

սիրտ,

Որ բոսոր ցոլքեր էր ցանում խավարում այն սիրտ

կեղեքող,

Եվ զուլալ, արծաթյա ձայնով երգում էր արևի

մասին,

Իր գյուղի՜ արևի մասին, որ մորթել էին ցերեկով...
565 Երգում էր հերկերի մասին, դաշտերի մասին ու

հողի,

Քրտինքն էր երգում գեղջուկի և նրա վաստակը

արդար,—

Բայց փոխվում էր երգը հանկարծ և դառնում
աղաղակ ոխի,
Եվ մոմե շրթերով քերթողի — սկսում էր նա նզովք

կարդալ։