Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պահերին այդ դեմքը նրա դառնում էր դժնի,

արյունռուշտ,

570 Խռպոցի էր փոխվում ու ճիչի նրա ձայնը պայծառ ու

մաքուր,—

Սևանում էր սիրտը մի պահ, դառնալով անհուր ու

անուժ,

Եվ քարե ընկերոջ նման՝ քայլում էր նա էլ ինչպես

կույր։—

«— Ո՜վ տխուր ու խեղճ գուսաննե՛ր, նոխազնե՛ր,

կյանքի բարբարոս,—

Բարբառեց Վարպետը հանկարծ՝ դառնալով նոցա

ստվերին.

575 — Դուք կոչված էիք լինելու Լույսի ու Խնդությա՛ն

փարոս,

Բայց սրտերը ձեր բոցավառ — այն Ստի՛ն ողջակեզ

բերիք»։

Եվ նա ցույց տվեց հեռևում, բլուրի գագաթին

վառվող

Այն կրակը դժնի ու դեղին, որ վառվում էր անհուն

տագնապով,—

Եվ ապա, դառնալով կրկին բարբարոս հորձանքով

տարվող

580 Այրերին այն՝ ասաց իր սրտի բովանդա՛կ

տխրությամբ ու թափով.

«— Դուք կարո՜ղ էիք Քերթության և Մտքի լուսե

պարտեզում

Ճաշակել Ոգու՛ խնդություն՝ սնվելով խոհով ու

բանիվ,—