Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդքան պայծառ ու ահագին
Արեգա՛կն է միայն շողում։

25 Եվ կարդալով Ալեքսանդրին`
Կրկի՛ն անգամ ես հասկացա.
Թե ինչո՞ւ է նրա անդրին
Սերունդների սրտում կեցած։
Թե դարերի հորիզոնում
30 Չսուզվելով ինչո՞ւ է նա
Անվերջ շողում ու բարձրանում
Եվ միշտ պայծա՛ռ պիտի մնա։—

Գրում եմ քեզ ահա ես հին
Պատասխանը այդ հին հարցի.
35 Թե ուզում ես երգդ լսեն`
Ժամանակիդ շո՛ւնչը դարձիր։ —
Կապվի՛ր նյարդով յուրաքանչյուր
Քո օրերին ու քո դարին.
Կյանքը սիրիր լիահնչյուն
40 Ու մի՛ դավիր քո քնարին: —

Հարկավոր է ձուլվել դարին,
Ասում եմ ես.. Բայց կա՞ արդյոք
Այդքան անհուն ու դժվարի՛ն,
Այդքան թե՛ պարզ, թե՛ բարդ մի գործ։
45 Մարդիկ կան, որ կարծում են, թե
Ով ավելի բարձր է գոռում`
Նա է միայն դարի տենդով,
Դասակարգի խանդով եռում:

(Մի ժամանակ, դժբախտաբար,
50 Ե՛ս էլ էի այդպես կարծում,
Բայց վերցրած պայծառ քնար`
Ազատվել եմ ահա փորձում