Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

615 Նախիրներ էին անցնում հոծ, սարսափած կույրերի

պես երեր,

Եվ ցանքսեր, արտեր ոսկեզօծ՝ դեռ ո՛չ մի ձեռքով

չհնձած...

Եվ անցնում էին զորքերից ոտնակոխ արված

պարտեզներ,

Հրդեհից մոխրացած հյուղեր, քաղաքներ մեռյալ և

շեներ,—

Եվ գետեր՝ տապից չորացած, ցորյանի հրդեհված

դեզեր,

Եվ գայլեր՝ մարդուց գազազած, և մկնե՛ր զառամ, և

շնե՛ր...

Սրածված սերունդնե՜ր էին արդ անցնում, քաղաքներ

քանդած,

Հեղեղի պես պրծած, տեղահան, գնում էր երկի՛ր մի

ամբողջ,—

Անցնում էր արմատից պոկած, անխնա կտրած մի

անտառ,—

Սարսափած նախիրի նման՝ սպանդից փախած մի

ամբոխ...

625 Ամեհի լացով, աղմուկով, ոռնոցով անհույս ու մռայլ
Շարժվում էր ամբոխը դեպի այն բլուրը կարմիր,

կոնաձև.—

Վերջանում էր երթը արդեն, երբ մենք է՛լ, ձուլվելով

նրանց,

Փայլեցինք, կամ կարծես թռանք՝ շյուղերի նման

հողմածեծ: