Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դիվական մի ձեռք էր կարծես թռցնում, քշում մեզ
առաջ,
630
Եվ ահա, տարվելով այդպես, երբ լեռան գագաթը
հասանք,—
Կանգնեցինք՝ մեր դեմ ծառացած պատկերի առջև
շվարած
Զառա՛նցանք էր պատկերն այդ կարծես, որ մեր դեմ
փռված մենք տեսանք...
Բացվում էր բլուրի վրա մի անծայր, լերկ
հարթավայր
Ողողված կարմրավուն լույսով, որ դողում էր անվերջ
ու պարում.
635
Իր բոսոր, արնավառ գույնով ներկելով շրջակայքը
խավար
Վառվում էր բլուրի մեջտեղում մի հսկա, երկնահուպ
խարույկ
Կրակե օղակի նման բոցկլտում էր խարույկը
կարմիր
Բոցեղեն պարիսպ էր կարծես՝ Արքայի շուրջը
քաշած:—
Այդ նրանց արքա՛ն էր գուցե, կամ՝ սերած Հրդեհի
զարմից՝
640
Առաջնորդը նրանց կրակե, որ ցույցի էր ելել
մարդաշատ
Խարույկի մեջտեղում, ոսկյա մի գահի վրա
ընկղմած
Նստած էր Արքան այդ ահեղ, որ չուներ կերպարանք
որոշ.
|
|