Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ հանկարծ ծառերի միջից երևաց երկնագույն մի

լույս

Որ աստղի նման փրկարար շողշողաց՝ հեռվում այն

խավար:

725 Հևիհև, արյունոտ ոտքերով, չանգռելով կուրծք ու

երես,

Վազեցինք մենք լույսը դեպի, որ ցոլում էր ցոլքով

մի մաքուր,—

Եվ ահա, վազքից շնչասպառ, քայլերով անուժ ու

երեր,

Մոտեցանք անտառի եզերքին — և տեսանք

կերպարանք մի հուր:

Մի մարդ էր գալիս դեպի մեզ՝ ոսկեզօծ լապտերը

ձեռին.

730 Գունատ էր․ հսկա ճակատով. երկնագույն աչքեր նա

ուներ.

Լույսի պես սպիտակ դեմքին խաղում էր ժպիտ մի

վերին,

Հայացքը թափանցում էր կարծես անսահման,

անծիր հեռուներ:

Ողջունեց ժպիտով նա մեզ և ապա լապտերն

հուրհուրան

Նա պահեց մի պահ մեր առաջ, իբրև աստղ, նշան

լուսատու․—

735 Վիթխարի ճակատով այդ մարդու լապտերի ապակու

վրա

Նկարված էր ոսկեթև մի աստղ և գրված էր պատգամ

մի հատու։