Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որպես մռայլ մի ամպ,—
Այնտե՜ղ, այնտե՜ղ, այնտե՜ղ,
25 Ուր կուտակած եռանդը կատարող
Եվ մի բռունցք շինած գալիքների կարոտը՝
Անշեղորեն մղվում է դեպի գրոհ
Այս մարդկային որոտը,—
Այնտե՜ղ, այնտե՜ղ, այնտե՜ղ,
30 Ուր կոփելու համար ապագայի ընթացքը
Կարծրանում է կամքը, որպես գրանիտ,—
Այնտեղ, գալիք կյանքի
Այգաբացով հղի՝
Լեռնացել է ինքը —
35 Ղեկավարը։—

Ելած համայն կյանքի
Ալեկոծվող բովից,
Պայքարներից ելած հազարամյա,—
Ելած անդուլ եփվող
40 Սոցիալական ծովից,
Որ, ալեկոծ կրկին,
Մռնչում է հիմա,—
Իր պողպատյա անթեք մկաններով.
Իր ուղեղով, որ պիրկ է, որպես մկան,—
45 Տիտանային հայացքն հառած հեռուն,
Դեպի անդասակարգ ապագան,—
Դասակարգի բոլո՜ր հերոսական
Հանճարների ուղեղը և կամքը ամբարած —
Նա վարում է այս մարտը,
50 Նա մղում է
Մեր բանակները մեծ դեպի վսեմ մի կյանք։—

Օ, դու, երկաթյա ղեկավա՛ր ,
Որ վարում եմ այս մարտը, որպես տիտան,—