Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարձրացել են մարտին մեր ընդհանուր...
Քո կարկաչում այսօր ես լսում եմ դոփյո՛ւնը
Արևմուտքում ելնող բանակների,
150 Որոնք փորում են հինը
Ու հարթում են հունը —
Մեզ հետ մեկտեղ — գալիք գարունների՛։—
Քո կարկաչում լսում եմ Ղեկավարի ձայնը,
Որ բոլորիս մարտի է այսօր մղում:—

155 Հարվածային ընկե՛ր,— այդ այ՛ն է, այ՛ն է.—
Մեր պայքարի որոտը՝
Անպա՜րտ ու բազմաբեղուն․..

1933․ VI․ 29