ՀԱՄԱՅՆԱԿԱՆ ԴԱՇՏԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐ
Ա
Նրանք ելնում էին առավոտվա ծեգին Երբ արևը նոր էր բարձրանում, Եվ մինչև մայրամուտ, մինչև իրիկուն Իրենց սերմը ցանում 5 Վախվըխելով, աչքերը կարիքին, Բնության ու Մարդու դավերին բյո՛ւր, Գերի թշնամական Տարերքին, Գերի շահագործող Մարդո՛ւն։ «Եհե՜-եհե՜-եհե՜, 10 «Հորովե՜լ, հորովե՜լ, հո՜, «Հո՜ո՜, ե՛զը ջան»… «Օրհնյա՜լ է Աստված» — Աշխատի՛ր, վարի՛ր օրնիբուն. «Բարձրյա՜լ է Աստված» — 15 Բերքը տանուտերի՛ն տուր. «Գովյա՜լ է Աստված» — Մնացածը տուր զոռբային. «Տե՜ր, փա՛ռքդ շատ» — Նստի՛ր՝ աչքդ մահի…