Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այս անդուլ դարում ահա,
Այս լեռնացող օվկիանում
115 Ապրում են թյուր մարդիկ հիմա,
Տխրում, տքնում, ուրախանում,—
Մարդն է ապրում, ինչպես առաջ,
Հուզումներով իր կենդանի.
Ունի կրքեր բազմաշառաչ,
120 Սրտում հազար հույզեր ունի,—

Եվ ի՞նչ... այս բորբ, այս կենդանի
Հույզերը հորդ երգելու տեղ —
Միաչքանի, միոտանի
Մարդն են երգում հիմա անթև.
125 Մարդն են երգում, որի կրծքում
Երգեհոն է դրված կարծես,
Որ ճիչեր է միայն փղձկում,
Չունի ո՛չ խանդ, ո՛չ խինդ, ո՛չ սեր։

Սակայն դու չե՞ս գտնում արդյոք,
130 Որ վիթխարի այս մեր դարում
Իր հույզերով ու կրքերով
Ավելի՛ է մարդը հարուստ։
Ինչե՜ր է նա այսօր տեսել,
Ինչե՜ր ապրել ու զգացել,
135 Եվ ի՞նչն է նա համարել սեր,
Եվ ինչո՞վ է ուրախացել...

Տեսել է նա Հոկտեմբերի
Անօրինակ պայքարը մեծ,
Ընդվզումի տարիների
140 Օրերը բորբ ու հողմածեծ։—
Կործանու՛մն է տեսել հնի,
Պալատների անկումն անդարձ,
Տեսել է մահը Լենինի,