Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս հերկը — ե՛րգ է և ընթացք, և՛ կամք է ու

հաղթանակ,

Ե՛վ տքնաջան ներկա է բեղմնավոր, և՛ արև է

գալիք,—

Այս հերկը հերկում է օրնիբուն մի անպարտելի

բանակ,

255 Ուր յուրաքանչյուր անգործ — դասալիք է:—

Քաղաքներում ինչպես մեր վիթխարի,
Քաղաքներում մեր նոր
Ելնում են օրը օրին
Հսկաներ երկաթավոր,—
260 Քաղաքներում ինչպես բազմահազար
Հարվածայինն է մեր հաղթանակը հարթում —
Այդպես հարթում եք դուք
Ճանապարհը, ուղի՛ն սրբազան
Վաղվա վսեմ մարդու...

265 Նո՛ւյն հերկն ենք մենք հերկում գրիչով ու մուրճով,
Եվ արորով, խոփով երկաթե.—
Հալոցքներում մեր թեժ, մեր դաշտերում տոթ,
Եվ գրքերում մեր արդեն —
Նո՛ւյն բերքն է բարձրանում ու հորդում,
270 Նո՛ւյն երգը եռանդոտ,—
Եվ բոլորիս նո՛ւյն ձեռքն է առաջնորդում,
Նո՛ւյն Ղեկավարն անդող:—

Նա շարժում է քո ձեռքը, երբ դու
Շաղում ես սերմը դաշտում,
275 Նա հանքում քանդում է անդուլ,
Երբ փորում է հարվածային վաշտը,—
Նա շարժում է ահա և՛ իմ ձեռքը,
Որ ձեզ հետ միասին երգիս հունդը ցանեմ,