Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՈՎՔ ԽԱՂՈՂԻ, ԳԻՆՈՒ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ

ԴՊՐՈՒԹՅԱՆ



Ա


Օրերում այս ջերմ ու հողմածեծ,
Երբ շառաչում են բանակներ մեծ,
Եվ Արարատից մինչ բարձրաբերձ
Հիմալայները այն երկնահեց
5 Ելած պայքարի՝ շաչում են, տե՛ս,
Դասակարգերի զորքերն հրկեզ,—
Ոգևորությամբ պայծառատես
Երգում եմ ահա այս գովքը ես:

Բ


Երգում եմ ահա այս գովքը ես
10 Մեր օրերում այս բազմաշառաչ,
Երբ բազմություններ հողմահալած
Մղում են պայքար մի լուսագես.—
Մղում են այնտեղ մի պայքար մեծ
Ընդդեմ դասերի կործանարար,
15 Դասերի այն սև, որ երկրում մեր
Սրբեց մրրիկը այն փրկարար։ —