Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զ


Ահա՛ թե ինչու,— թեկուզ այնտեղ,
Մեր անծայրածիր աշխարհից դուրս,
Դեռ չի երևում հորիզոն լուրթ,
Այլ ամպեր են բիրտ կուտակվում մութ,—
45 Ահա՛ թե ինչու, թեկուզ մենք մեծ
Պայքարներ ունենք դեռ հեռակա —
Հավատով անբիծ, անապական
Ես կյանքի գովքն եմ երգում ահա:—

է


Երգում եմ ահա այս գովքը ես
50 Խաղողի մեր բորբ ու լուսատեսք,
Մեր գինու՝ պայծառ ու հրակեզ,
Մեր արվեստների մեծահանդես։
Եվ դպրությո՛ւնն եմ մեր երգում ես,
Գեղեցկությունը դպրության վես,
55 Որ օրերում այս պարգևե մեզ
Հույզեր հրահուր և մրգեր կե՛զ։

Ը


Անհուն հավատքով դիմում եմ քեզ,
Հանճար ճորտերի, արև՛ հրկեզ,
Որ շառաչելով մղում ես մեզ
60 Դեպի ապագա մի այգամեծ։
Դիմում եմ, որ ինձ առաջնորդես
Խոհերում իմ այս այնպես, ինչպես
Մեր կյանքի բոլոր հերկերում մեզ
Առաջնորդում ես քո մտքով թեժ։