О՜, խնդությո՛ւն խեղճ՝ առանց առթի, 210
Օ՜, ուրախությո՛ւն ռամիկ մարդի,
Օ՜, խաղող՝ քաղած վերջի՛ն հերթին,
Օ՜, գինի՝ քամած վերջին որթից,
Որ մութ վանքերի զանգից հեռու
Հոսել ես խարխուլ այն խուղերում, 215
Ճորտերի տրտում տնակներում,
Նրանց երգերում ու սրտերում...
ԻԸ
Օ, ճարտար ճորտե՛ր, ապրել եք դուք
Խարխուլ խուղերում անծածկ, անդուռ.
Կամ քաղաքների պարսպից դուրս 220
Խուլ քարայրներում այն ժայռակուռ.
Արդար վաստակով ձեր ծանր ու սուրբ,
Քրտինքով անգին, տքնությամբ լուռ․—
Եվ երգել եք ձեր երգերը հուր
Բարբառով վճիտ, հանգով մաքուր —
ԻԹ
225
Ասում եմ ես գովք ապա արդար
Անտունիների՛ն տխրաբարբառ,
Շրջիկ տաղերին, որ դարեդար
Երգել են հողե մեր գյուղերում,
Կամ քարաքանդակ քաղաքներում — 210
Այդ քաղաքների խուլ տներում,
Սիրելիների սիրուց եռուն՝
Իրենց հայրենի խուղից հեռու․․․